ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՈՒ՜ր էր մենք էլ ու­նե­նա­յինք հրեա­նե­րի մասշ­տա­բայ­նութ­յու­նը

ՈՒ՜ր էր մենք էլ ու­նե­նա­յինք հրեա­նե­րի մասշ­տա­բայ­նութ­յու­նը
25.10.2019 | 00:24

Ա­մե­րի­կա­ցի ռե­ժի­սոր, ար­մատ­նե­րով հայ Դեյ­վիդ Մը­քեն­զին Երևա­նում ու­նե­ցած իր հե­ռուս­տա­հար­ցազ­րույ­ցում կրկ­նեց այն «հան­րա­հայտ» տե­սա­կե­տը, թե հա­յե­րի ու հրեա­նե­րի միջև ընդ­հան­րու­թյուն­ներ շատ կան: Այս մտայ­նու­թյունն առ­հա­սա­րակ շատ տա­րած­ված է Հա­յաս­տա­նում: Չեմ կար­ծում, թե այդ կար­ծի­քին են նույն հրեա­նե­րը: Մեկ ան­գամ չի աս­վել՝ եր­կու պա­րա­գա ի­հար­կե մեզ ընդ­հան­րաց­նում է՝ եր­կու ազ­գերն էլ ցե­ղաս­պա­նու­թյուն են ապ­րել և սփռ­ված են աշ­խար­հով մեկ: Ընդ ո­րում, մենք պաշ­տո­նա­պես ճա­նա­չել ենք հրեա­նե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը, նրանք մե­րը՝ ոչ: Եվ հա­զիվ թե երբևէ ճա­նա­չեն: Ինչ են ա­սում՝ ի­հար­կե գի­տեն մեր ող­բեր­գու­թյան մա­սին, սա­կայն բո­լո­րո­վին էլ պար­տա­դիր չէ, որ ի­րենց խոր­հր­դա­րանն ըն­դու­նի այդ փաս­տը: Այ­սինքն, ի­մաստ չու­նի, որ հա­յե­րի պատ­ճա­ռով բար­դաց­նեն ի­րենց կյան­քը, մաս­նա­վո­րա­պես առ­նչ­ված Թուր­քիա­յին:


Մոսկ­վա­յում տար­բեր ա­ռիթ­նե­րով շփ­վե­լով հրեա­նե­րի, հրեա գոր­ծըն­կեր­նե­րի հետ, մաս­նա­վոր անձս ե­կել է այն եզ­րա­կա­ցու­թյան, որ մեր միջև գրե­թե չկան ընդ­հան­րու­թյուն­ներ: Ըն­դս­մին, խոս­քը չի վե­րա­բե­րում լա­վին կամ վա­տին: Ոչ: Մ՜ենք ու­նե­նա­յինք ինք­նա­սեր ու հա­մաշ­խար­հա­յին գե­րա­զան­ցու­թյան ձգ­տող այս գերպ­րագ­մա­տիկ ցե­ղի մասշ­տա­բայ­նու­թյու­նը: Մենք պար­զա­պես միա­միտ ազգ ենք նրանց հա­մե­մատ: Հրեա­յի հա­մար հրեա­կան ազ­գի ե­զա­կիու­թյան պա­րա­գան ան­վե­րա­պահ է: Ան­շուշտ հրեա­նե­րի պատ­մու­թյան մեջ էլ են ե­ղել ներ­քին հա­կա­սու­թյուն­ներ, երկ­պա­ռա­կու­թյուն­ներ, դա­վա­ճա­նու­թյուն­ներ և այլն: Սա­կայն այն ի­րո­ղու­թյու­նը, որ հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ չու­նե­նա­լով հայ­րե­նիք և պե­տա­կա­նու­թյուն, նրանք ոչ միայն չձուլ­վե­ցին ու չվե­րա­ցան աշ­խար­հի ե­րե­սից (ու՜ր են մեր­ձա­վոր­արևե­լյան եր­բեմ­նի հզոր շատ ազ­գեր), այլև կա­րո­ղա­ցան վե­րա­կանգ­նել բաղ­ձա­լի Իս­րա­յել պե­տու­թյու­նը, իս­կա­պես ե­զա­կի պատ­մա­կան ֆե­նո­մեն է: Հրեան հրեա­յի հա­մար բա­ցար­ձակ ար­ժեք է:
Լրագ­րո­ղի (ոչ պատ­մա­բա­նի), հնա­րա­վոր է` սու­բյեկ­տիվ, այս «մտո­րում­ներն» ու հատ­կա­պես վեր­ջին թե­զը այս ան­գամ սնունդ ա­ռան ժա­մա­նա­կա­կից հրեա­նե­րի կյան­քում տե­ղի ու­նե­ցած բնավ էլ ոչ պատ­մա­կան, բնավ էլ ոչ շր­ջա­դար­ձա­յին, սա­կայն հրեա­յին խիստ բնո­րոշ մի ի­րա­դար­ձու­թյան կա­պակ­ցու­թյամբ, ին­չը, ի դեպ, քն­նու­թյան ա­ռար­կա դար­ձավ ռուս նա­ցիո­նա­լիս­տա­կան մա­մու­լի է­ջե­րում:


26 տա­րի ա­ռաջ ԱՄՆ-ում լույս աշ­խարհ է ե­կել հրեա մի աղ­ջիկ՝ Նաա­մի Ի­սա­հա­րը: 16 տա­րե­կա­նում ծնող­նե­րի հետ ար­տա­գաղ­թել է հայ­րե­նի Իս­րա­յել: Գե­րա­զանց ծա­ռա­յել է բա­նա­կում: Զո­րացր­վե­լով, գլ­խո­վին թաղ­վել է յո­գա­յի մեջ և սկ­սել է հա­ճա­խա­կի այ­ցե­լել Հնդ­կաս­տան: Այս­տեղ էլ հնա­մյա ուս­մուն­քին զու­գա­հեռ հրա­պուր­վել է նաև նույն­քան հնա­մյա հնդ­կա­կան հա­շի­շով, այն աս­տի­ճա­նի, որ ձեռ­նա­մուխ է ե­ղել նաև դրա ա­ռու­ծա­խին: Ա­հա և, մի տխուր օր Դե­լի-Թել Ա­վիվ չվեր­թով Մոկ­վա­յի Շե­րե­մետևո օ­դա­նա­վա­կա­յա­նում կա­տա­րած տա­րան­ցիկ վայ­րէջ­քի ժա­մա­նակ նրա մոտ հայտ­նա­բեր­վել է նշյալ հա­շի­շի զգա­լի քա­նա­կու­թյուն: Եվ չնա­յած տե­ղի հրեա­կան հա­մայն­քի, հրեա փաս­տա­բան­նե­րի բուռն ջան­քե­րին, Մոսկ­վա­յի մար­զի Խիմ­կիի քա­ղա­քա­յին դա­տա­րա­նը թմ­րա­նյու­թե­րի մաք­սա­նեն­գու­թյան հա­մա­պա­տաս­խան հոդ­վա­ծով նրան դա­տա­պար­տել է 7,5 տար­վա ա­զա­տազ­րկ­ման: ՈՒ հենց այս­տե­ղից է սկս­վում ա­մե­նա­հե­տաքրք­րա­կա­նը:


Եվ սպա­սե­լիո­րեն իս­րա­յե­լա­կան ողջ հա­սա­րա­կու­թյու­նը ոտ­քի է կանգ­նում ի պաշտ­պա­նու­թյուն ըն­դա­մե­նը «սխալ» թույլ տված ջա­հել աղջ­կա՝ դա­տավ­ճի­ռը շատ խիստ է, պետք է վե­րա­նա­յել: Բայց սա դեռ ո­չինչ: Գոր­ծին է ներգ­րավ­վում Իս­րա­յե­լի վար­չա­պետ Բի­նիա­մին Նե­թա­նյա­հուն: Բի­բին անձ­նա­պես եր­կու ան­գամ ներ­ման խնդ­րան­քով դի­մում է... Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վիչ Պու­տի­նին: Իսկ ա­հա թե վեր­ջի­նիս ուղղ­ված նա­մա­կում ինչ է գրում Իս­րա­յե­լի նա­խա­գահ Ռեու­վեն Ռիվ­լի­նը. «Քրեա­կան ան­ցյալ չու­նե­ցող կնո­ջը նման խիստ ժամ­կե­տով դա­տա­պար­տե­լը ծայ­րա­հեղ քայ­քա­յիչ ազ­դե­ցու­թյուն կա­րող է ու­նե­նալ նրա ողջ հե­տա­գա կյան­քի վրա: Ես հայ­ցում եմ ձեր գթասր­տու­թյունն ու կա­րեկ­ցան­քը և խնդ­րում եմ անձ­նա­կան մի­ջամ­տու­թյու­նը նրա նե­րումն ա­պա­հո­վե­լու հա­մար»: Երկ­րի արտ­գործ­նա­խա­րար Իս­րա­յել Կա­ցը խոս­տո­վա­նում է, որ երկ­րի ղե­կա­վար­ներն ա­մեն ինչ ա­րել են, որ գոր­ծը չհաս­նի դա­տա­րան, սա­կայն մի շարք պատ­ճառ­նե­րով դա նրանց չի հա­ջող­վել: Սա­կայն շա­րու­նա­կենք. Մոսկ­վան պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել թմ­րա­մաք­սա­նեն­գին փո­խա­նա­կե­լու ա­մե­րի­կա­ցի­նե­րի պա­հան­ջով Թել Ա­վի­վի «Բեն Գու­րիոն» օ­դա­նա­վա­կա­յա­նում «բռն­ված» Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի, «կի­բեր­հան­ցա­գործ» Ա­լեք­սեյ Բուր­կո­վով: Սա­կայն հրեա­կան կող­մը կտ­րա­կա­նա­պես մեր­ժել է ա­ռա­ջար­կը և դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ ա­ռա­ջի­կա­յում Բուր­կո­վին կհանձ­նեն ԱՄՆ-ին: Դե, վա­յել չէ, որ ի­րենց աղջ­կան փո­խա­րի­նեն ինչ-որ հան­ցա­գործ ռու­սով, նե­ղաց­նե­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րին:


Ինչ­պես աս­վեց, մեկ հրեա թմ­րա­մոլ-թմ­րա­վա­ճա­ռի հա­մար խռով­վել է ողջ Իս­րա­յե­լը: Իսկ ա­հա «ընդ­հան­րու­թյուն­ներ» փնտ­րող հա­յե­րը կա­րո՞ղ են պատ­կե­րաց­նել մի այս­պի­սի ֆան­տաս­տիկ տե­սա­րան: Ներ­հա­յաս­տա­նյան ա­նար­դա­րու­թյուն­նե­րից «պլան­քյաշ» դար­ձած մի հայ կին Մոկ­վա­յում ձեր­բա­կալ­վել է նույն թմ­րա­նյու­թը ա­պօ­րի­նա­բար վա­ճա­ռե­լիս: Եվ դեպ­քի կա­պակ­ցու­թյամբ վր­դով­վում է հա­մայն հա­յու­թյու­նը, խառն­վում են երկ­րի վար­չա­պետն ու նա­խա­գա­հը, արտ­գործ­նա­խա­րա­րը, ծե­ծում են Կրեմ­լի դռ­նե­րը, դի­մում են Պու­տի­նին, Լավ­րո­վին, թե մեղք է այդ կի­նը, հինգ թե վեց ե­րե­խա ու­նի, հայրն էլ վա­ղա­ժամ մա­հա­ցել է, բա ոնց պա­հի ան­տեր մնա­ցած ման­չե­րին... Ո­չինչ, որ հա­սա­րա­կաց­նում ենք խն­դի­րը: Սա էլ է հա­մե­մա­տե­լի-ու­սա­նե­լի:
Ա­նի­մաստ է ընդ­հան­րու­թյուն­ներ փնտ­րել եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի միջև: Ա­վե­լի ազ­գօ­գուտ կլի­նի, ե­թե ազ­գի հզո­րաց­ման ա­ռու­մով դա­սեր քա­ղենք ա­մե­նա­տես հրեա­նե­րից: Ի վեր­ջո, քա­ղա­քա­կան հե­քիաթ չէ, երբ ա­սում են, թե հրեա­նե­րը ձգ­տում են հա­մաշ­խար­հա­յին տի­րա­կա­լու­թյան: Տե­սեք աշ­խար­հի բազ­մա­թիվ ա­ռա­ջա­տար պե­տու­թյուն­նե­րում ի՜նչ ա­ռա­ջա­տար դիր­քեր ու­նեն նրանք քա­ղա­քա­կան կյան­քի, խո­շոր բիզ­նե­սի, լրատ­վու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և այլ ո­լորտ­նե­րում: Կոնկ­րետ օ­րի­նակ՝ Ռու­սաս­տա­նը:
Ե­կեք ա­նա­չառ լի­նենք, տվյալ դեպ­քում խոս­վեց մեկ մար­դու մա­սին: Իսկ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­ներց ո­րի՞ սիր­տը ցա­վեց, չա­սենք ող­բաց, մեկ մի­լիո­նից ա­վե­լի հա­յաս­տան­ցի­նե­րի ար­տա­գաղ­թի հա­մար:


Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա

Դիտվել է՝ 76341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ